Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան մտադիր է տիեզերական զբոսաշրջությամբ զբաղվել

15:20, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Սաուդյան Արաբիան մտադիր է տիեզերական զբոսաշրջությամբ զբաղվել

Սաուդյան Արաբիայի նորարարական հիմնադրամը մտադր է շուրջ 1 միլիարդ դոլարի ներդրում կատարել Virgin Galactic ընկերությունում, որի հիմնադիրն է միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը:
     «Այդ ներդրումը հնարավորություն կտա զարգացնել հաջորդ սերնդների արբանյակների արձակումը և կխթանի գերձայնային ու գերճշգրիտ տիեզերական թռիչքների իրականացման մեր հետագա ծրագրերին»,- նշել է Բրենսոնը:
     Կողմերը նշել են, որ համաձայնագիրը նախատեսում է դեպի տիեզերք թռիչքների, արբանյակների արձակման համատեղ իրականացում, նաև՝ տիեզերքի՝ մերձերկրային տարածքներ զբոսաշրջիկների ուղարկում:

4590 | 1
Facebook