Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կաթոլիկ եկեղեցին ներքին պատերազմ է մղում Հռոմի պապի դեմ

14:50, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Կաթոլիկ եկեղեցին ներքին պատերազմ է մղում Հռոմի պապի դեմ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմ «պատերազմում են» սեփական եկեղեցում: Այս մասին գրում է The Guardian-ը:
     Լրատվականի հաղորդմամբ՝ իր համեստությամբ և խոնարհությամբ առանձնացող Հռոմի պապի իրականացրած բարեփոխումները կաթոլիկ եկեղեցու ներսում պահպանողականների զայրույթն են հարուցել և դիմադրության հանդիպել: «Հռոմի պապին ատում են, և ատում են ոչ թե աթեիստները, բողոքականները կամ մահմեդականներն, այլ իր իսկ հետևորդները»,- ասվում է հոդվածում:
     Կարելի է ենթադրել, որ Կաթոլիկ եկեղեցում Հռոմի պապի հակառակորդները նրա դեմ պայքարի են պատրաստվում: Պահպանողականները կարծում են, որ Ֆրանցիսկոսի զգուշավոր բարեփոխումներն սպառնալիք են ներկայացնում այն հավատին, որ եկեղեցին ժամակակավրեպ ճշմարտություններ է քարոզում, և հարց է ծագում, եթե կաթոլիկ եկեղեցին դա չի քարոզում, ապա որն է նրա կոչումը: Ըստ թերթի, պահպանողականների բողոքների անկյունաքարերից մեկն էլ եկեղեցու դիրքորոշումն է ամուսնալուծությունների և կրկնակի ամուսնությունների վերաբերյալ:

7969 | 0
Facebook