Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայի կրկնակի չեմպիոնը բերման է ենթարկվել՝ ընկերուհուն ծեծելու կասկածանքով

12:20, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Ֆրանսիայի կրկնակի չեմպիոնը բերման է ենթարկվել՝ ընկերուհուն ծեծելու կասկածանքով

Ֆրանսիական «Լանս»-ի դարպասապահ Նիկոլյա Դյուշեզը բերման է ենթարկվել՝ ընկերուհուն ծեծելու կասկածանքով։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Դյուշեզը ոչ սթափ վիճակում ընկերուհու գլուխը հարվածել է պատերին և հատակին։ Ոստիկանության՝ դեպքի վայր ժամանելու պահին աղջիկը հատակին է եղել, նրա մարմնին եղել են բազմաթիվ վերքեր և կապտուկներ։

Դյուշեզը 2011-2016 թվականներին հանդես է եկել ՊՍԺ-ի կազմում և երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։

5254 | 0
Facebook