Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը 4 բալիստիկ հրթիռ է արձակել

12:25, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Պուտինը 4 բալիստիկ հրթիռ է արձակել
     Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ 4 բալիստիկ հրթիռ է արձակել: Ինչպես հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Պուտինը մասնակցել է ռազմավարական միջուկային ուժերի կառավարման զորավարժություններին, հաղորդում է РИА Новости-ն:
     Զորավարժությունների ընթացքում մշակվել է ռազմավարական նշանակության հրիթռային զորքերի, հյուսիսային և խաղաղօվկիանոսյան նավատորմի ատոմային սուզանավերի, օդատիեզերական ուժերի հեռավոր ավիացիայի փոխգործակցությունը:
     Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զորավարժություններին մասնակցել են նաև հեռավոր ավիացիայի Տու-160, Տու-95ՄՍ և Տու-22Մ3 ինքնաթիռներ:
     Զորավարժություններն անցկացվել են Ռուսաստանի զինված ուժերի նախապատրաստման ծրագրերին համապատասխան:
5597 | 0
Facebook