Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելի կուսակցությունը 2012թ. Ադրբեջանից խոշոր նվիրատվություն է ստացել

11:45, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Մերկելի կուսակցությունը 2012թ. Ադրբեջանից խոշոր նվիրատվություն է ստացել
     Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության Ֆրանկֆուրտի տարածաշրջանային բաժանմունքը 2012թ. 28 հազար եվրո է ստացել ադրբեջանական պետական նավթագազային Socar ընկերությունից: Այս մասին հաղորդում է Süddeutsche Zeitung պարբերականը:
     Հրապարակումների համաձայն՝ 3 հազար և 25 հազար եվրոյի չափով 2012թ. կուսակցության փոխանցված 2 վճարումները 4 տարվա իրավաբանական վեճի են հանգեցրել, քանի որ Գերմանիայի օրենսդրությունը կուսակցություններին արգելում է նվիրաբերություններ ստանալ Եվրոմիության կազմում չներառված երկրներից:
     Այդ իրավիճակի մասին կուսակցության բեռլինյան գրասենյակը տեղեկացրել է Բունդեսթագին, որը վերահսկում է կուսակցությունների ֆինանսավորումը: Կուսակցությունն արդեն 2013թ. աշնանը որոշել է, որ նման նվիրատվությունն անթույլատրելի է, և ողջ գումարը փոխանցել է դաշնային գանձարանին:
     Չնայած օրենքի խախտմանը՝ կուսակցությունն ստիպված չի լինի տուգանք վճարել. Լայպցիգի վարչական դատարանն այս տարվա ապրիլին որոշել է, որ մեղայականով ներկայանալը կարող է ոչ միայն մեղմել պատիժը, այլև խուսափել դրանից:
     Socar-ի գերմանական բաժանմունքի ղեկավար Էլմար Մամեդովի խոսքով՝ իր համար կարևոր է քաղաքական գործիչների և պաշտոնյաների հետ համագործակցությունը՝ «Ադրբեջանի և Socar-ի աշխարհաքաղաքական նշանակության ֆոնին»:
7464 | 0
Facebook