Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունը». Ազնավուրն՝ Իսրայելի նախագահին

11:15, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
«Ինչո՞ւ չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունը». Ազնավուրն՝ Իսրայելի նախագահին

Իսրայելի նախագահ Ռոուվեն Ռիվլինի նստավայրում նախօրիեն կայացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի և նրա քրոջը՝ Աիդա Ազնավուրի պարգևատրման արարողությունը: Ռաուլ Վոլլենբերգի անվան միջազգային կազմակերպությունը (IRWF) որոշմամբ՝ մարդասիրական գործունեության համար Ազնավուրները պարգևատրվել են շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով: Փարիզում նացիստական օկուպացիայի դժվարին շրջանում Ազնավուրների ընտանիքը՝ մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաև հենց իրենք, օգնել են ֆաշիստների կողմից հետապնդվող մարդկանց:

Dailymail-ի հաղորդմամբ, Ազնավուրն իր պարգևը ստացել է Իսրայելի նախագահ Ռոուվեն Ռիվլինից, ով ասել է, որ շատ է սիրում Ազնավուրի երաժշտությունը, «Լա Բոհեմ»-ն իր ամենասիրելի երգն է:

«Ասբարեզ» հաղորդմամբ, Ազնավուրն իր խորին երախտագիտությունն է հայտնել թե Վալենբերգի անվան հիմնադրամին՝ պարգևի համար, թե Իսրայելի նախագահին՝ ընդունելության համար:

Աշխարհահռչակ շանսոնիեն նաև հարցրել է. «Ես ոչ գաղտնի հարց եմ Ձեզ ուղղում և չեմ սպասում պատասխանի, այնուամենայնիվ կարևոր է այն բարձրացնել: Ինչո՞ւ չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից»:

«Մենք Քնեսեթում ներկա ենք եղել այդ սարսափելի իրադարձությունների հիշատակի արարողությանը: Ցավոք, Իսրայելի կառավարությունը չկարողացավ տեղի ունեցածը ճանաչել որպես Ցեղասպանություն, և միակ հարցն այն է, թե ինչպես է այն ձևակերպվում: Եվ ես, որպես Իսրայելի նախագահ, պարտավոր եմ հարգել Իսրայելի կառավարության որոշումները: Կոտորած, թե ցեղասպանություն՝ սարսափելի, սարսափելի բան է տեղի ունեցել Հայ ժողովրդի հետ 1915 թվականին»,- այսպես է պատասխանել է Իսրայելի նախագահը:

Աղբյուրը` asbarez.com
8072 | 0
Facebook