Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մալիում ՄԱԿ-ի խաղաղարարներ են սպանվել

10:25, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Մալիում ՄԱԿ-ի խաղաղարարներ են սպանվել

Մալիում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության 3 անդամ է սպանվել, ևս 2-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, դեպքը տեղի է ունեցել Թեսալիք և Ագելհոկ բնակավայրերն իրար կապող մայրուղում: «Կապույտ սաղավարտների» առաքելության ներկայացուցիչների ավտոմեքենան ուղեկցելիս է եղել մարդասիրական բեռներ տեղափոխող ավտոշարասյանը: Տուժած խաղաղարարները տեղափոխվել են Քիդալ քաղաքի հիվանդանոց:

Նախորդ շաբաթ Մալիի նախարարների խորհուրդն ու երկրի նախագահ Իբրահիմ Բոբաքար Քեյթը որոշել են ևս մեկ տարով երկարաձգել երկրում հայտարարված արտակարգ դրությունը:

7492 | 0
Facebook