Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում ընդդեմ Ռուսաստանի

09:55, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում ընդդեմ Ռուսաստանի

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հաստատել է ՌԴ հետախուզության և պաշտպանողաարդյունաբերական համալիրի հետ կապ ունեցող այն անձանց ու կազմակերպությունների ցուցակը, որոնց հանդեպ նոր պատժամիջոցներ են սահամնվելու: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը, փոխանցում է РИА Новости-ն:
     Թիլերսոնի հաստատած ցուցակը կփոխանցվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
     Նշվում է, որ ցուցակն առայժմ գաղտնի է, ընդգծվում է նաև, որ այն խորհրդատվական բնույթ է կրելու:

6773 | 0
Facebook