Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան անօդաչուն ռեկորդ է սահմանել

01:10, շաբաթ, 28 հոկտեմբերի, 2017 թ.
Ամերիկյան անօդաչուն ռեկորդ է սահմանել

Ամերիկյան Vanilla Aircraft ընկերության VA001 անօդաչուն 500 կգ-ից ցածր սարքավորումների ռեկորդ է սահմանել: Ներքին այրման շարժիչով դրոնը կարողացել է առանց վայրէջքի թռչել 121 ժամ և 24 րոպե:
     Այն վայրէջք է կատարել Վիրջինիայի Wallops Flight Facility օդանավակայանում հոկտեմբերի 23-ին:
     Սարքի թևերի բացվածքը հասնում է 11 մետրի: Թեորիապես այն կարող է օդում մնալ 10 օր՝ շրջանաձև թռչելով: Այն նախատեսված է մինչև 4,5 կմ բարձրության թռիչքների համար: Առավելագույն արագությունն է 140 կմ/ժ:
     VA001 անօդաչուն կարող է կիրառվել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նպատակներով:

Vanilla Aircraft ընկերության VA001 անօդաչուն
Vanilla Aircraft ընկերության VA001 անօդաչուն
Vanilla Aircraft ընկերության VA001 անօդաչուն
10903 | 0
Facebook