Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ոչինչ չենք անում` պահպանելու այն հարստությունը, որը ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից. դա մեր լեզուն է և ուղղագրությունը». Պարույր Հայրիկյան

19:05, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2017 թ.
«Ոչինչ չենք անում` պահպանելու այն հարստությունը, որը ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից. դա մեր լեզուն է և ուղղագրությունը». Պարույր Հայրիկյան

«Այսօր շատ հարցերի մասին կարող եմ խոսել, բայց որևէ ազգի ինքնության առանցքային ցուցանիշը լեզուն է, լեզվի նկատմամբ վերաբերմուքը: Ես ժամանակին այլ կարծիքի եմ եղել, մտածել եմ՝ ազգային ինքնագիտակցություն և այլն, բայց հիմա տեսեք` մենք ադրբեջանցիներից ինչո՞վ ենք տարբերվում: Պատկերացնո՞ւմ եք, նրանք նախկինում հայ են եղել միայն լեզվով, հետո գալիս է կրոնը և այլն... Լեզվի նկատմամբ անվստահությունը բերում է նրան, որ մենք այսօր ամենակարևոր հարցում ենք թերանում. մենք մեզ ուզում ենք հայ կոչել` չլինելով հայ: Քաղաքական այսօրվա ճղճիմ իրավիճակի մասին խոսելիս` իհարկե, հազար փաստարկ կարող ենք բերել, սակայն հիմնական հարցը մնում է ներկա սերնդին ոչ միայն հայ պահելը, այլև հայ դարձնելը»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով լեզվի, հատկապես գրաբարի նկատմամբ պետական անփույթ վերաբերմունքի մասին, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
     Վերջինի խոսքով` այսօր իր համար ամենից շատ արժեքավոր են ազգային ընդհանրական կարևորություն ներկայացնող հարցերը: «Անտեսում ենք այս հարցերը, այդ իսկ պատճառով շարունակում ենք մնալ պառակտված: Եթե առաջ մեզ բոլշևիկներն էին պառակտում, թուրքական, ռուսական իմպերիալիզմը, Պարսկաստանը դրանից առաջ, հիմա, երբ քիչ թե շատ պետականություն ունենք, ոչինչ չենք անում` պահպանելու համար այն հարստությունը, որը ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից: Դա մեր լեզուն է և ուղղագրությունը»,- շարունակեց մեր զրուցակիցը:
     Նա պատմեց, որ վերջերս ներկա է գտնվել Մխիթարյանների միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ Գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ Լուսինե Ավետիսյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), իր զեկույցը կարդացել է 5-րդ դարի դասական գրաբարով: «Այն շատ հետաքրքրական էր ինձ համար, քանի որ մարդը մեր օրերում գրաբարով է ներկայացնում իր ասելիքը: Եվ զարմանալի է, որ բոլորիս` մեկին 90%-ով, մյուսին` 50%-ով, հասանելի էր»,- նշեց Հայրիկյանը` հավելելով, որ իր համար ցավալի է, որ դեռևս չմեռած գրաբարի նկատմամբ պետական հոգածություն չկա:
     «Ինչպե՞ս է, որ մեր դպրոցներում գրաբար չի դասավանդվում, և այդ ինչ մեծ, համատարած կուրություն է, որ բոլորն ասում են, թե Աբովյանը դեմ էր գրաբարին... դա ուղղակի ստորություն է: Չէ՞ որ Աբովյանն իր «Պարապ վախտի խաղալիք» գրքի առաջաբանում ասում է. «Ես գրում եմ աշխարհաբարով, որպեսզի այն տգետները, որոնք չեն տիրապետում մեր չքնաղ, անգերազանցելի գրաբարին, առայժմ գոնե այսպես կարողանան հասկանալ...»»,- հավելեց Հայրիկյանը:
     Պ. Հայրիկյանի խոսքով, եթե մենք քրիստոնեության 1700-ամյակ ենք նշում, պիտի նաև նկատի ունենանք, որ պատվիրաններից «Պատվիր մեծերին»-ը գլխավորն է: «Ինչո՞ւ գլխավոր, որովհետև դա միակ պատվիրանն է, որը քեզ ասում է, թե որն է ճանապարհը երջանիկ լինելու: Մյուս պատվիրանները քեզ զսպում են` «Մի´ գողացիր», «Մի´ շնացիր», «Մի´ ստիր»...:

7157 | 2
Facebook