Խնդրում ենք սպասել...

Միջազգային

OCCRP-ը հետաքննել է Պուտինի շրջապատի՝ 24 միլիարդ դոլարի հասնող եկամտի աղբյուրները

14:30, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2017 թ.
OCCRP-ը հետաքննել է Պուտինի շրջապատի՝ 24 միլիարդ դոլարի հասնող եկամտի աղբյուրները
     ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերների և ընտանիքի անդամների կարողությունը գնահատվում է 24 միլիարդ դոլար: Նման հաշվարկ է կատարել Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությամբ զբաղվող կենտրոնը` OCCRP-ը:
     Ցուցակում ներառված չեն քաղաքական գործիչներն ու պետական ընկերությունների թոփ մենեջերները, ովքեր ՌԴ նախագահի ընկերներն են համարվում:
     Հետաքննության մեջ նշվում են Պուտինի «վաղեմի ընկերներ»՝ 2,6 միլիարդ դոլար կարողություն ունեցող Արկադի և Բորիս Ռոտենբերգների, 500 միլիոն դոլար կարողություն ունեցող «Կիևյան հրապարակ» անշարժ գույքի ընկերության համահիմնադիր Իլգամ Ռագիմովի անունները:
     Բացի այդ, ցուցակում է հայտնվել նաև Սերգեյ Ռոլդուգինը, ում անունը նշվում էր պանամական փաստաթղթերում: Ցուցակում է նաև Պուտինի «ամենահարուստ ծանոթ» Գենադի Տիմչենկոն՝ 16 միլիարդ դոլար կարողությամբ: OCCRP-ը հիշատակում է նաև Gunvor-ի 10%-ի բաժնետեր Պյորտ Քոլբինի անունը, Պուտինի նախկին ատամնաբույժ Նիկոլայ Շամալովի և նրա որդու՝ «Գազպրոմ»-ի կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Յուրիի անունները: Շամալովի մյուս որդուն՝ Կիրիլին, նշում են որպես Պուտինի փեսա:
     Հետաքննության մեջ ասվում է նաև Պուտինի զարմիկ Իգոր Պուտինի, վերջինի որդու՝ Ռոմանի, և «Սոգազ» ընկերության ղեկավար տեղակալ Միխայիլ Պուտինի մասին:
     OCCRP-ը հայտնում է նաև Պուտինի «ուսանողական ընկեր» Վիկտոր Հմարինի և «վաղեմի դաշնակից» Յուրի Կովալչուկի, ինչպես նաև Պուտինի զարմիկ Միխայիլ Շելոմովի մասին: Վերջինն, ըստ OCCRP-ի, «Ակցենտ» ընկերության սեփականատերն է, ում կարողությունը գնահատվում է 573 միլիոն դոլար:
     Սակայն լրագրողներին չի հաջողվել պարզել, թե քանի տարվա ընթացքում է Շելոմովն այդքան գումար վաստակել:
8455 | 0
Facebook