Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մի´ երազեք, թե Պուտինն իր ստրուկներին, իր հարճերին թույլ կտա ստորագրել այդ համաձայնագիրը». Պարույր Հայրիկյան

14:05, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2017 թ.
«Մի´ երազեք, թե Պուտինն իր ստրուկներին, իր հարճերին թույլ կտա ստորագրել այդ համաձայնագիրը». Պարույր Հայրիկյան

«Ես պաշտոնապես հայտարարել եմ` 6 ամիս ոչ մի հարցազրույց չեմ տա, եթե սխալ դուրս գամ, և Հայաստանը որևէ համաձայնագիր ստորագրի Եվրոպայի հետ: Դա այնքան անհավանական է, որ ես ինձ զրկում եմ ձայնի իրավունքից»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք նոյեմբերին ստորագրվելիք Հայաստան-ԵՄ համաձայնագիրն, ի վերջո, կյանքի կկոչվի՞, թե Ռուսաստանն, այնուամենայնիվ, կմիջամտի, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
     Հայրիկյանն ընդգծում է` 300 տարուց ավելի է, ինչ ռուսներն զբաղված են հայերին ոչնչացնելու ծրագրով: «Դա իրենց հիմնական նպատակն է: Բոլշևիկյան Ռուսաստանը, որը հիմա պուտինյան Ռուսաստանն է, նույն հակահայ դիրքորոշման շարունակողն է: Սկսել է Պետրոս Առաջինը, ով ուզում էր թուրքերի միջոցով կոտորել հայերին. «Կոտորեք Ձերդ գերազանցություն, կոտորեք»` ասում էր Պետրոս Առաջինի դեսպանը Թուրքիայի իշխանություններն: Այդ քաղաքականությունը շարունակողները չեն ուզում, որ Հայաստանը կայանա»,- կարծում է մեր զրուցակիցը:
     Իսկ թե ինչ կտա այդ համաձայնագրի ստորագրումը Հայաստանին, Պ. Հայրիկյանը նշում է. «Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացումը նշանակում է քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերություների սերտացում: Դա նշանակում է Հայաստանի կայացում, հայության ինչ-որ չափով քաղաքակիրթ միջավայրում կայուն գոյատևում: Ռուսաստանը դրան դեմ է եղել, դեմ է և վաղն էլ, քանի դեռ դեմոկրատ չի դարձել, դեմ է լինլու: Այնպես որ` մի երազեք, թե Պուտինն իր ստրուկներին, իր հարճերին թույլ կտա ստորագրել այդ համաձայնագիրը»,- եզրափակեց ԱԻՄ առաջնորդը:

4652 | 4
Facebook