Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը մտադիր է թմրանյութերի տարածման պատճառով ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ հայտարարել

11:40, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2017 թ.
Թրամփը մտադիր է թմրանյութերի տարածման պատճառով ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ հայտարարել
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է թմրանյութերի տարածման պատճառով ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ հայտարարել: Այս մասին նա ասել է Fox Business հեռուստաալիքի հարցազրույցում:
     ԱՄՆ նախագահը նշել է, որ արտակարգ դրության ռեժիմ կհայտարարի արդեն հաջորդ շաբաթ: «Հաջորդ շաբաթ ես մտադիր եմ թմրանյութերի պատճառով արտակարգ դրություն հայտարարել: Ափիոնի հետ կապված սարսափելի իրավիճակ է»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Մեքսիկայի հետ պատն անհրաժեշտություն է թմրանյութերի տարածման խնդիրը լուծելու համար:
6566 | 0
Facebook