Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնը մեկնաբանել է Ֆիլիպիններին ռուսական զենքի մատակարարումը

11:20, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2017 թ.
Պենտագոնը մեկնաբանել է Ֆիլիպիններին ռուսական զենքի մատակարարումը
     ԱՄՆ-ն անհանգստացած չէ Ֆիլիպիններին ռուսական զենքի մատակարարմամբ: Այս մասին լրագրողներին ասել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը:
     «Ես դրան մեծ նշանակություն չեմ տալիս: Ես գիտեմ, որ որոշակի քանակությամբ բեռնատարներ են մատակարարվել, որպեսզի օգնեն երկրին ահաբեկիչների դեմ պայքարում»,- ասել է Մեթիսը՝ նշելով, որ «բաց և ջերմ» հանդիպում է անցկացրել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ, որի ընթացքում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցը:
     Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը Ֆիլիպիններին հրազեն, ռազմամթերք և բեռնատարներ է մատակարարել:
6697 | 0
Facebook