Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը ԴԱԻՇ-ին անդամակցածների թվով շրջանցել է Սաուդյան Արաբիային

14:15, հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանը ԴԱԻՇ-ին անդամակցածների թվով շրջանցել է Սաուդյան Արաբիային
     Ռուսաստանը, շրջանցելով Սաուդյան Արաբիային և Հորդանանին, դարձել է ԴԱԻՇ-ի համար արտասահմանցի վարձկանների գլխավոր մատակարարը: Առաջնորդների թվում են նաև Թունիսն ու Ֆրանսիան:
     Այս մասին պնդում է ամերիկյան Soufan Center խորհրդատվական խումբը՝ «Beyond the Caliphate» անվանումով հետաքննության մեջ:
     Soufan Center-ը նշում է, որ ռադիկալ մուսուլմանների վերադառնալու վտանգն առաջին պլան է դրվում տարածքների կրճատման ֆոնին, որոնք Սիրիայում և Իրաքում վերահսկում են ԴԱԻՇ-ի գրոհայինները:
     Կենտրոնը նշում է, որ վերադարձված վարձկանների գործունեությունը հանգեցրել է ահաբեկչությունների աճին:
     Խմբի փորձագետները հաշվարկել են, որ տվյալ պահին ԴԱԻՇ-ի շարքերում մարտնչող ռուսաստանցիների թիվը 3417-ն է: Երկրորդ տեղում է Սաուդյան Արաբիան՝ 3224 մարդ, երրորդ տեղն զբաղեցնում է Հորդանանը՝ 3000 մարդ:
     Չորրորդ տեղում է Թունիսը՝ 2926 մարդ, հինգերորդում՝ Ֆրանսիան՝ 1910 մարդ:
Ռուսաստանը ԴԱԻՇ-ին անդամակցվածների թվով շրջանցել է Սաուդյան Արաբիային
Ռուսաստանը ԴԱԻՇ-ին անդամակցվածների թվով շրջանցել է Սաուդյան Արաբիային
4502 | 0
Facebook