Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսում կդատեն Regnum-ի 3 թղթակցի

14:50, չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2017 թ.
Բելառուսում կդատեն Regnum-ի 3 թղթակցի
     Regnum տեղեկատվական գործակալության 3 թղթակցի նկատմամբ քրեական գործի հետաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: Այս մասին TASS գործակալությանն ասել է Բելառուսի քննչական կոմիտեի ղեկավար Իվան Նոսկևիչը:
     Քննչական կոմիտեում նշել են, որ Բելառուսի 3 քաղաքացիներ, ովքեր համագործակցել են մի շարք ռուսական տեղեկատվական ռեսուրսների, այդ թվում Regnum-ի հետ, մեղադրվում են ռասսայական, ազգային կամ կրոնական թշնամանք սերմանելու համար:
     «Գործակալության գլխավոր խմբագիր Յուրի Բարանչիկի նկատմամբ առանձին վարույթով գործ է հատկացվել: Ռուսական կողմը նրան մեզ չի հանձնել: Կսպասենք»,- ասել է Բելառուսի ՔԿ-ի ղեկավարը:
4390 | 0
Facebook