Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Իրաքյան Քրդստանում հայտնաբերվել է կավե տախտակների մի ամբողջ «արխիվ»

21:10, չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2017 թ.
Իրաքյան Քրդստանում հայտնաբերվել է կավե տախտակների մի ամբողջ «արխիվ»

Գերմանիայի Թյուբինգենյան համալսարանի հնագետներն Իրաքյան Քրդստանում պեղումներ կատարելիս հայտնաբերել են կավե տախտակների մի ամբողջ արխիվ: Ընդհանուր առմամբ՝ հաջողվել է գտնել 93 հատ ասորերեն գրություն:

Իրաքյան Քրդստանում հայտնաբերվել է կավե տախտակների մի ամբողջ «արխիվ»
Իրաքյան Քրդստանում հայտնաբերվել է կավե տախտակների մի ամբողջ «արխիվ»

Դրանք թվագրվել են Ք. ա. 1250-ական թվականներով: Գիտնականները դեռ պետք է վերծանեն գրություններն, ինչը բավականին դժվար առաջադրանք կլինի:

Իրաքյան Քրդստանում հայտնաբերվել է կավե տախտակների մի ամբողջ «արխիվ»
Իրաքյան Քրդստանում հայտնաբերվել է կավե տախտակների մի ամբողջ «արխիվ»

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրաքյան Քրդստանի տարածքում՝ Բասեթա բնակավայրի մոտ, հայտնաբերվել է հնագույն կորուսյալ քաղաք: Չնայած քրդերի հանրաքվեին հաջորդած խառնակ իրավիճակին՝ գիտնականներին հաջողվել էր պեղումները շարունակել նաև սեպտեմբեր-հոկտեմբերին:

Իրաքյան Քրդստանում հայտնաբերվել է կավե տախտակների մի ամբողջ «արխիվ»
Իրաքյան Քրդստանում հայտնաբերվել է կավե տախտակների մի ամբողջ «արխիվ»
Իրաքյան Քրդստանում հայտնաբերվել է կավե տախտակների մի ամբողջ «արխիվ»
Իրաքյան Քրդստանում հայտնաբերվել է կավե տախտակների մի ամբողջ «արխիվ»

Կավե տախտակներից մոտ 60-ը տեղադրված են եղել խեցե ամանների մեջ: Վերջինները գտնվել են մի հին շինության տարածքում, որն ավերվել է: Ամենայն հավանականությամբ՝ տախտակների վրա գրվածը ցանկացել են ավանդել սերունդներին:

Իրաքյան Քրդստանում հայտնաբերվել է կավե տախտակների մի ամբողջ «արխիվ»
Իրաքյան Քրդստանում հայտնաբերվել է կավե տախտակների մի ամբողջ «արխիվ»

Առայժմ վերծանվել է մի աղյուսի փոքրիկ հատվածը, որտեղ հիշատակվում է Գուլա աստվածուհուն նվիրված տաճար:

Իրաքյան Քրդստանում հայտնաբերվել է կավե տախտակների մի ամբողջ «արխիվ»
Իրաքյան Քրդստանում հայտնաբերվել է կավե տախտակների մի ամբողջ «արխիվ»
Իրաքյան Քրդստանում հայտնաբերվել է կավե տախտակների մի ամբողջ «արխիվ»
Իրաքյան Քրդստանում հայտնաբերվել է կավե տախտակների մի ամբողջ «արխիվ»

13459 | 0
Facebook