Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Խելագար բրիտանացին» աթոռին նստած բարձրացել է երկինք

22:10, չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2017 թ.
«Խելագար բրիտանացին» աթոռին նստած բարձրացել է երկինք
     Բրիտանացի Թոմ Մորգանը զարմանալի ճանապարհորդություն է կատարել Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքում:
     Նա 25 կմ վեր է բարձրացել աթոռով, որը կապված է եղել հելիումով լցված հարյուրավոր փուչիկներով: Հնարավոր է, որ նա ավելի բարձր թռչեր, սակայն ուժգին քամու պատճառով 2 ժամ անց ստիպված է եղել վայրէջք կատարել:
     «Հարավային Աֆրիկայի երկինքը լրացնում են տարօրինակ և զարմանալի արարածները: Սակայն այս անգամ նրանց, ովքեր նայել են երկնքին, առավել անսովոր բան է սպասել՝ խելագար բրիտանացի՝ փուչիկներով կապված աթոռով»,- գրում է The Mirror պարբերականը՝ նշելով, որ տեսարանը հիշեցնում էր «Դեպի վեր» մուլտֆիլմը:
Բրիտանացին հարյուրավոր փուչիկներով կապված աթոռով 25 կմ վեր է բարձրացել
11840 | 0
Facebook