Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էյնշտեյնի «երջանկության բաղադրատոմսը» վաճառվել է 1,56 միլիոն դոլարով

12:20, չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2017 թ.
Էյնշտեյնի «երջանկության բաղադրատոմսը» վաճառվել է 1,56 միլիոն դոլարով
     Երուսաղեմում աճուրդի ժամանակ 1 միլիոն 560 հազար դոլարով վաճառվել է ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի գրությունը, որում նշված է հարաբերականության տեսության ստեղծողի «երջանկության բաղադրատոմսը»:
     «Խաղաղ, համեստ կյանքն առավել մեծ ուրախություն է բերում, քան մշտական տագնապի մեջ հաջողության հետևից վազելը»,- ասվում է գրության մեջ:
     Էյնշտեյնն այն գրել է 1922թ. Ճապոնիայի «Իմպերիալ» հյուրանոցում և որպես թեյավճար հանձնել է առաքիչին, ով իրեն է բերել Նոբելյան մրցանակի շնորհման մասին հաղորդագրությունը, հաղորդում է Winner’s աճուրդի տունը: «Եթե բախտդ բերի, այս գրությունն ավելի շատ բան կտա, քան սովորական թեյավճարը»,- ասել է նա տղային:
     Աճուրդի ժամանակ վաճառվել է նաև ֆիզիկոսի երկրորդ գրությունը, որը նույնպես նվիրել է այդ տղային: Այդ գրության մեջ ասվում է. «Ով կամք ունի, նա նաև միջոց կգտնի»: Երկրորդ գրությունը վաճառվել է 240 հազար դոլարով:
Էյնշտեյնի «երջանկության բաղադրատոմսը» վաճառվել է 1,56 միլիոն դոլարով
Էյնշտեյնի «երջանկության բաղադրատոմսը» վաճառվել է 1,56 միլիոն դոլարով
10799 | 0
Facebook