Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել Թուրքիայի Արդարադատության նախարարության պատվիրակությանը

11:15, չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել Թուրքիայի Արդարադատության նախարարության պատվիրակությանը

Միացյալ Նահանգները հրաժարվել է վիզա տրամադրել Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությանը: Պատվիրակությունը հոկտեմբերի վերջին պետք է մեկներ ԱՄՆ՝ երկու երկրների միջև վիզային ճգնաժամի շուրջ բանակցությունների նպատակով:

Հիշեցնենք, որ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակիցների կալանավորումից հետո ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել էր մուտքի վիզաների տրամադրումը:

18326 | 0
Facebook