Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուղիղ միացում Ազգային ժողովից. քննարկվում է «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը

10:05, չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2017 թ.
Ուղիղ միացում Ազգային ժողովից. քննարկվում է «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը

Խորհրդարանը շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքները՝ քննարկելով «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
     Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված ուսումնական հաստատություններում, բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի ինտեգրված ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագիր` ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին։
     Ըստ այդմ, քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի քան նրա 26 տարին լրանալու օրը:
     Այսինքն ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի։
     Նախագիծը դժգոհություն է առաջացրել երիտասարդության շրջանում։ Մի խումբ ուսանողներ և երիտասարդ դասախոսներ բողոքի ցույց ու քայլերթ էին կազմակերպել Երևանում։ Կրթության փորձագետների համոզմամբ՝ այդ նախաձեռնությունը հարվածում է Հայաստանում գիտության զարգացմանը։

Ուղիղ միացում Ազգային ժողովից
4427 | 0
Facebook