Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցանցահենները հափշտակել են բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պլաստիկ ինտիմ վիրահատությունների լուսանկարները

00:05, չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2017 թ.
Ցանցահենները հափշտակել են բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պլաստիկ ինտիմ վիրահատությունների լուսանկարները

Dark Overlord խմբի ցանցահենները հայտարարել են, որ իրենց հաջողվել է պլաստիկ վիրաբուժության՝ բրիտանական հայտնի Bridge Plastic Surgery կլինիկայից հափշտակել հայտնիների լուսանկարներն՝ պլաստիկ վիրահատությունների ժամանակ: Նրանք սպառնում են դրանք հրապարակել համացանցում, գրում է Sky News-ը:

Ցանցահենները նաև պնդում են, թե գողացված լուսանկարների մի մասը պատկանում է թագավորական ընտանիքի անդամներին, դրանց թվում՝ ինտիմ հատվածների և կրծքի պլաստիկ վիրահատությունների լուսանկարներ:
     Կլինիկայի ներկայացուցիչները հաստատել են հաքերային հարձակման մասին տեղեկությունը: Նրանք այժմ փորձում են հստակեցնել, որ լուսանկարներն են գողացվել:
     Լոնդոնյան ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել այս կապակցությամբ:

7394 | 0
Facebook