Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ղրիմն Ուկրաինային է պատկանում». Սոբչակ

15:45, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
«Ղրիմն Ուկրաինային է պատկանում». Սոբչակ
     ՌԴ նախագահի ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարած Քսենիա Սոբչակը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ռուս-ուկրաինական հարաբերությունների ապագայի մասին ուկրաինացի լրագրողի հարցին:
     «Ուկրաինան Ռուսաստանի կարևորագույն գործընկերն է: Չափազանց կարևոր է հարաբերությունների վերականգնումը»,- ասել է Սոբչակը:
     Ընդ որում, նա նշել է, որ ցանկանում է փակել Ղրիմի հարցը: Ըստ Սոբչակի՝ միջազգային իրավունքի տեսանկյունից Ղրիմն ուկրաինական է:
     Նրա խոսքով՝ Ռուսաստանը խախտել է Բուդապեշտի հռչակագիրը: Սոբչակը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է ռուսների և ուկրաինացիների ցուցակ կազմել, ովքեր դատապարտվել են քաղաքական նկատառումներով, և ապա սկսել նրանց ազատ արձակելու շուրջ բանակցությունները:
5861 | 0
Facebook