Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պաշտպանության մասին» օրենքի նախագծով ՀՀ զինված ուժերը գտնվելու են կառավարության ենթակայության ներքո

15:15, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
«Պաշտպանության մասին» օրենքի նախագծով ՀՀ զինված ուժերը գտնվելու են կառավարության ենթակայության ներքո
     Խորհրդարանում քննարկվում է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Ըստ Վիգեն Սարգսյանի՝ սահմանադրության փոփոխությունների համաձայն, հստակեցվել է խաղաղ ժամանակ ու պատերազմի պայմաններում պաշտպանության կազմակերպման ու զորահավաքային նախապատրաստման գործընթացը: Բացազատվել է վարչապետի լիազորությունները խաղաղ ժամանակ ՀՀ սպառնացող անմիջական վտանգի և/կամ զինված հարձակման դեպքում և պատերազմի հայտարարման դեպքում որպես գերագույն հրամանատարի:
     «Սահմանադրության դրույթների համապատասխան, ՀՀ զինված ուժերը գտնվելու են կառավարության ենթակայության ներքո, ղեկավարումն իրականացնելու է նախարարը: ԶՈւ անմիջական հրամանատարը ԳՇ պետն է լինելու: Ոչ պատերազմի ժամանակ վերջինը ենթակա է լինելու ՊՆ-ին, պատերազմի ժամանակ՝ գերագույն հրամանատարին»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
     Հարցի քննարկումը շարունակվում է:
3561 | 0
Facebook