Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր թիկունքում Չեբուրաշկայի նկարը պետք է լիներ, զինանշանն ու եռագույնը պատկանում են մեզ՝ ժողովրդին». Սերգեյ Կյուրեղյան

14:45, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
«Ձեր թիկունքում Չեբուրաշկայի նկարը պետք է լիներ, զինանշանն ու եռագույնը պատկանում են մեզ՝ ժողովրդին». Սերգեյ Կյուրեղյան

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակում է «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը։
     Ինչպես նախորդ դատական նիստերին, այսօր ևս, ամբաստանյալները նստած են դիմավորել դատավորին:
     Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը դիմելով դատավորին ասել է, որ ՀՀ զինանշանն ու եռագույնը պետք է լիներ ոչ թե դատավորի, այլ իրենց մոտ. «Իսկ ձեր թիկունքում չեբուրաշկայի նկարը պետք է լիներ, զինանշանը և եռագույնը պատկանում են մեզ՝ ժողովրդին, դուք հանդես մի եկեք Հայաստանի Հանրապետության անունից, դուք արժանի չեք խոսելու և արդարադատություն իրականացնելու, դուք միայն պատվերներ եք կատարում»։ Մյուս ամբաստանյալները ևս արտահայտել են իրենց դժգոհություններն այլևայլ հարցերի շուրջ:
     Ամբաստանյալներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատախազին։ Դատարանը խորհրդակցական սենյակում քննարկում է դատախազի ինքնաբացարկի մասին որոշում կայացնելու հարցը։
     Հիշեցնենք, որ գործն անջատելուց հետո սա առաջին դատական նիստն է:

4210 | 0
Facebook