Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սունդուկյանի թատրոն Սերժ Սարգսյանի այցից հետո օգտատերն իր ավտոմեքենան գտել է ամբողջովին վնասված և տակնուվրա արված

12:55, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Սունդուկյանի թատրոն Սերժ Սարգսյանի այցից հետո օգտատերն իր ավտոմեքենան գտել է ամբողջովին վնասված և տակնուվրա արված

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Նարեկ Բոցինյանը գրառում է արել` նշելով, որ երեկ Սունդուկյանի անվան թատրոնի մոտակայքում տեղակայված է եղել իր ավտոմեքենան, իսկ պետավտոտեսուչներն, առանց իրեն տեղյակ պահելու, այն տեղափոխել են դիմացի մայթ: Այնուհետև, օգտատերն իր մեքենան գտել է ամբողջովին տակնուվրա արված:
     «Երեկ Սունդուկյանի անվան թատրոնում ինչ-որ միջոցառում է եղել, որին մասնակցել է Սերժ Սարգսյանը: Իմ մեքենան կայանած է եղել թատրոնի հարևանությամբ, թույլատրելի վայրում, կարմիր գծերի մեջ: Պետավտոտեսուչներն, իբր չկարողանալով ինձ հետ կապ հաստատել, որոշել են ավտոքարշակով մեքենաս տեղափոխել դիմացի մայթ, հանրային տրանսպորտի կանգառ: Այսօր ահազանգ ստացա, որ մեքենայիս ետնամասն ամբողջովին վնասված է, իսկ տեղ հասնելուն պես տեսա, որ սրահը տակնուվրա է արված»,- գրել է Ն. Բոցինյանը` հավելելով, որ այնուհետև ժամանել է ՃՈ-ն և «երկու գծագրում» անելուց հետո, առանց լուսանկարելու գործը վարույթ է վերցրել և հեռացել:
     Օգտատերը նշել է, որ գործն ընթացքի մեջ է ու հույս ունի, որ ամեն ինչ կպարզվի. «Բայց ինձ մի հարց է հուզում: Որքանո՞վ է արդարացված` որևէ պաշտոնյայի անվտանգության կամ հարմարավետության համար, առանց սեփականատիրոջ և դատարանի թույլտվության, գույքի հետ վարվեն այնպես, ինչպես ուզում են»:

«Պաշտոնյայի անվտանգությո՞ւն, թե՞ քաղաքացու իրավունքների հարգում». Նարեկ Բոցինյան

8235 | 1
Facebook