Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քանի՞ երկրում ա եղել Ձեր նման նախարար... Ոչ մի». Մարուքյանը՝ Թովմասյանին

11:45, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
«Քանի՞ երկրում ա եղել Ձեր նման նախարար... Ոչ մի». Մարուքյանը՝ Թովմասյանին
     «Եթե խոսում ենք որևէ պատգամավորի իրավունքի սահմանափակման մասին, վիճակագրություն ներկայացրեք՝ աշխարհի քանի՞ երկրում պատգամավորներն ունեն տեսակցության իրավունք ու աշխարհի քանի՞ երկրում է՝ այլ ընթացակարգ ներկայացված, ոչ՝ մերը»,- արձագանքելով «Ելք» խմբակցությանը պատգամավորներին՝ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը:
     Հիշեցնենք՝ ԱԺ մեծամասնությունն այսօր մերժել էր ընդդիմադիր ուժի հեղինակած «Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին» օրինագիծը:
     Պատասխանելով Հրայր Թովմասյանին՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Օրինակներ են բերվում՝ քանի՞ երկրում կա այսպիսի բան, քանի՞ երկրում կա այնպիսի բան.... Քանի՞ երկրում ա եղել Ձեր նման նախարար... Ոչ մի: Քաղաքական մեծամասնության իրավունքներն անսահմանափակ չեն: Չեք կարող ասել՝ մեծամասնություն ենք, ինչ ուզում ենք, անում ենք: Չգիտեմ՝ ով ա Ձեզ դաս տվել, բայց այդ թեզը սխալ է: Քաղաքական մեծամասնության իրավունքները սահմանափակված են քաղաքական փոքրամասնության իրավունքներով: Մենք ընդամենն ասում ենք՝ պետք է ընդդիմության նախագծերը ևս քննարկման առարկա դառնան, քանի որ որևէ կերպ չեն սպառնում ձեր իշխանությանը: Իսկ ՀՀԿ-ն միշտ մերժում է դրանք»,- նշեց Մարուքյանը:
3587 | 2
Facebook