Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բոլորն ապշած էին. երկու ժամ անընդմեջ մեկ հոգի բեմում է, և հանդիսատեսը գամված լսում է». Ռաֆայել Քոթանջյան

12:35, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
«Բոլորն ապշած էին. երկու ժամ անընդմեջ մեկ հոգի բեմում է, և հանդիսատեսը գամված լսում է». Ռաֆայել Քոթանջյան

Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյա հոբելյանական երեկոն յուրահատուկ էր այն առումով, որ բեմում ոչ թե մտերիմներն ու գործընկերները շնորհավորական խոսքեր էին շռայլում, այլ բեմում հենց ինքն էր` Ռաֆայել Քոթանջյանը:
     «Բոլորը մոտենում և ասում էին, թե ապշած են, որ երկու ժամ անընդմեջ մի հոգի բեմում է, իսկ բոլորը գամված, ուշադրությամբ լսում են՝ ևʹ հուզվում էին, ևʹ ծիծաղում, այսինքն` ամբողջությամբ մթնոլորտի մեջ էին: Դա գալիս է նաև ժողովրդի ընկալումից: Ես անչափ շնորհակալ եմ ժողովրդից, որ այս դժվար վիճակում կարողանում է գալ թատրոն, ընկալել, զգալ և վերաբերմունք ցույց տալ: Եվ քանի ունենք այսպիսի հանդիսատես, թատրոնը, որ ամենամարդկային արվեստն է, երբեք չի մեռնի»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանը:
     Ռաֆայել Քոթանջյանի համար որպես արվեստագետ առավել կարևոր` ոʹչ թե կոչումներն ու մեդալներն են, այլ հանդիսատեսի գնահատականը:
     «Կոչումները հետևանք են, բայց իսկական գնահատականը հանդիսատեսի փոխըմբռնումն ու ընկալումն է: Մինչդեռ, մեր վերջին հանդիպման ժամանակ ես տեսա, որ դա ամենաբարձր մակարդակի վրա է, և կարծում եմ, յուրաքանչյուր արվեստագետ կերազի նման հանդիսատես ունենալ, նման ընդունում տեսնել հանդիսատեսի կողմից՝ թեʹ ծաղկեփնջերի առատության, թեʹ մարդկային վերաբերմունքի, և թեʹ իսկական շնորհակալական հայացքների, որոնք ես տեսա բոլորի աչքերում»,- նշեց արվեստագետը:

«Այս դժվար վիճակում, երբ ունենք նման հանդիսատես, թատրոնը երբեք չի մեռնի». Ռաֆայել Քոթանջյան
«Այս դժվար վիճակում, երբ ունենք նման հանդիսատես, թատրոնը երբեք չի մեռնի». Ռաֆայել Քոթանջյան
3264 | 0
Facebook