Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քալիֆորնիայում հրաձգություն կազմակերպած անձը ձերբակալվել է

11:35, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Քալիֆորնիայում հրաձգություն կազմակերպած անձը ձերբակալվել է
     Քալիֆորնիայում հրաձգության հետևանքով 2 մարդ է սպանվել, ևս մեկը վիրավոր է, հաղորդում է National Post-ը: Հաստատվել է հրաձգություն կազմակերպած անձի ինքնությունը: Նա 61-ամյա Ալան Աշմորն է:
     Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ կասկածյալին ձերբակալել են: 61-ամյա տղամարդը կրակ է բացել նաև այն ժամանակ, երբ իրավապահները փորձել են բերման ենթարկել նրան : Հարձակման պատճառները դեռևս անհայտ են: Տեղի ոստիկանապետի խոսքով՝ պատահական քաղաքացիներ են հայտնվել կրակի տակ:
     Ձերբակալվածի մեքենայի մեջ մի քանի զենք է հայտնաբերվել: Ոստիկանապետը հայտնել է նաև, որ Աշմորը հայտնի էր ողջ քաղաքում:
5936 | 0
Facebook