Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀԿ-ն իր կառավարության հետ միասին մտել է դեստրուկտիվ գիծ, որը լավ տեղ չի տանում». Մարուքյան

11:30, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
«ՀՀԿ-ն իր կառավարության հետ միասին մտել է դեստրուկտիվ գիծ, որը լավ տեղ չի տանում». Մարուքյան

«ՀՀԿ-ն իր կառավարության հետ միասին մտել է դեստրուկտիվ գիծ, որը լավ տեղ չի տանում: Տանում է այնտեղ, որտեղ չէի ցանկանա, որ մեր երկիրը գնար: Դա հակաժողովրդավարական գիծ է՝ բացառել փոքրամասնության նախագծերն, անգամ՝ ադեկվատ ու քաղաքական որևէ պրոբլեմ չառաջացնողները: Դա բերում է նրան, որ իշխանությունը պետք է ստանա դեստրուկտիվ պատասխան: Հետո չնեղանաք, չասեք՝ ընդդիմությունն ամեն ինչին դեմ ա...»,- անդրադառնալով ԱԺ մեծամասնության կողմից ընդդիմության նախագծերը մերժելու գործելաոճին, հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Պատգամավորը չի գնում սնունդ կամ սիգարետ տանի կալանավորին, գնում է իր գործառույթները կատարելու: Միայն Հրայր Թովմասյանը կարող էր իր նախարար եղած ժամանակ այդպիսի մեկնաբանություն տալ, թե քննիչների կողմից կարող է արգելք դրվել»,- նշեց նա՝ անդրադառնալով «Ելք»-ի նախագծին:
     Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր մերժել էր «Ելք» խմբակցության հեղինակած «Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին» օրինագիծը:

2492 | 0
Facebook