Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր ականջին վաղուց պիտի օղ արած լինեիք, որ մեզ սպառնալը մի քիչ դժվար է». Զոհրաբյանն՝ Աժ մեծամասնությանը

11:05, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
«Ձեր ականջին վաղուց պիտի օղ արած լինեիք, որ մեզ սպառնալը մի քիչ դժվար է». Զոհրաբյանն՝ Աժ մեծամասնությանը
     Երբ Աժ-ում մեծամասնություն վայելող քաղաքական ուժը մեկը մյուսի հետևից մերժում էր ընդդիմության ներկայացրած նախագծերն ու ի պատասխան քննադատությունների՝ հորդորում հետևել վիճակագրությանն, ըստ որի՝ ընդդիմության ոչ բոլոր նախագծերն են մերժվում, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ ելույթով. «Եթե մի նախագիծ էլ ընդունել եք, չի նշանակում՝ գրավոր շնորհակալություն պետք է հայտնենք ու արտահերթ նիստ գումարենք շնորհակալությունը ներկայացնելու համար: Երկրորդ, հորդորում եմ մեծամասնության տարբեր ներկայացուցիչներին նստած տեղերից սպառնալիքներ չհնչեցնել: Մեզ մի քիչ դժվար է սպառնալը: Կարծում եմ՝ սա պիտի վաղուց ձեր ականջին օղ արած լինեիք»,- հայտարարեց Զոհրաբյանը:
2924 | 5
Facebook