Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վան Գոգի նկարն աճուրդի կհանվի 50 միլիոն դոլարով

13:15, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
Վան Գոգի նկարն աճուրդի կհանվի 50 միլիոն դոլարով
     Վինսենթ Վան Գոգի՝ «Հերկված արտն ու հողագործը» նկարն ավելի քան 50 միլիոն դոլարով աճուրդի կհանվի Նյու Յորքի Christie’s աճուրդի տանը: Վան Գոգի նկարն աճուրդի գլխավոր լոտը կդառնա:
     Christie’s աճուրդի տունն ընդհանուր առմամբ մտադիր է վաճառել 36 նկար՝ ավելի քան 120 միլիոն դոլար արժողությամբ: Christie’s-ի կայքում ասվում է, որ աճուրդը կանցկացվի նոյեմբերի 13-ին:
     «Հերկված արտն ու հողագործը» նկարը թվագրված է 1889թ., դրանում պատկերված է Ֆրանսիայի հարավում գտնվող Սուրբ Պավել հիվանդանոցի պատուհանից տեսարան, որտեղ Վան Գոգը բուժում էր ստանում 1889թ.-ից 1890թ. մայիսը:
15219 | 0
Facebook