Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարդիկ ոտքով գալիս էին քաղաքի ծայրամասերից, բայց ոչ մի փորձ չէինք ձախողում». Ակադեմիական երգչախումբն 80 տարեկան է

13:05, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
«Մարդիկ ոտքով գալիս էին քաղաքի ծայրամասերից, բայց ոչ մի փորձ չէինք ձախողում». Ակադեմիական երգչախումբն 80 տարեկան է

1937-ին է հիմնադրվել Հայաստանի պետական երգչախումբը, որը 1969-ին վաստակել է «Ակադեմիական» կոչումը, իսկ 2012-ին ստացել «Ազգային» կարգավիճակ:
     1961 թվականից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Հովհաննես Չեքիջյանը: Նրա գլխավորությամբ Ակադեմիական երգչախումբը հասել է կատարողական բարձր մակարդակի՝ արժանանալով անթիվ մրցանակների ու կոչումների:
     Հայաստանի ակադեմիական երգչախումբն աշխարհում հայտնի է Կոմիտասի, հայազգի մյուս և այլազգի դասականների ստեղծագործությունների անգերազանցելի կատարումներով: Հազարավոր համերգներ՝ աշխարհի հարյուրավոր քաղաքներում:
     Մշակույթի նախարարությունը հայտնում է, որ առջևում Ակադեմիականի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգն է:

«Մարդիկ ոտքով գալիս էին քաղաքի ծայրամասերից, բայց ոչ մի փորձ չենք ձախողել». Ակադեմիական երգչախումբն 80 տարեկան է

     «56 տարի ես «քրտինք եմ թափել» այս երգչախմբում, ուստի այն ինձ շատ հարազատ է: Երգչախմբի յուրաքանչյուր անդամի հետ կապված եմ անտեսանելի թելերով: Բնավորությամբ կյանքում ընդհանրապես իշխող չեմ, բայց բեմում իշխում եմ: Այլ կերպ հնարավոր չէ: Հե՞շտ բան է՝ 92 մարդ բեմում նույն բանը պիտի զգա ու երգի «մեկ կոկորդով», այն էլ՝ հայ մարդ: Երբ ներս եմ մտնում, չեմ ասում, թե մարդկանց կոկորդը փոխվում է, բայց հնչողությունը փոխվում է: Ես ապացուցել եմ, որ հայը կարո՛ղ է համախմբվել ու լավ գործ անել, եթե...»:
     Մաեստրո Չեքիջյանն ասում է, որ ունի իր ձեռագիրը, սկզբունքներն ու պահանջները: Ըստ նրա, վաղը գուցե կգա մեկը, որը հրաշալի աշխատանք կանի՝ գործի դնելով այս հզոր «մեքենան», բայց դա կլինի այլ ձեռագիր: «Այն հնչողությունը, որ ես եմ «կորզում» այս «մեքենայից», միայն իմն է»,- ասում է Չեքիջյանը:
     Անսահման նվիրվածությունն Ակադեմիական երգչախմբին Մաեստրոն ապացուցել է Հայաստանի ու նաև երգչախմբի համար ամենածանր տարիներին՝ 90-ականներին.
     «Դրսում աշխատելու հրավերներ միշտ էլ եղել են, բայց հատկապես այն ծանր տարիներին չեմ ցանկացել հեռու լինել իմ ժողովրդից: Մեկ օր անգամ չեմ բացակայել՝ ապահովելով նաև խմբի գոյությունը: Մարդիկ ոտքով գալիս էին քաղաքի ծայրամասերից, բայց ոչ մի փորձ չենք ձախողել: Այն տարիներին կապելլա պահելը, հավատացե՛ք, հեշտ գործ չէր»:
«Մարդիկ ոտքով գալիս էին քաղաքի ծայրամասերից, բայց ոչ մի փորձ չենք ձախողել». Ակադեմիական երգչախումբն 80 տարեկան է
«Մարդիկ ոտքով գալիս էին քաղաքի ծայրամասերից, բայց ոչ մի փորձ չենք ձախողել». Ակադեմիական երգչախումբն 80 տարեկան է

2857 | 0
Facebook