Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընտրողը զանգում է պատգամավորին, ասում՝ ամուսնուս եղունգները ՔԿՀ-ում քաշել են: Աբսուրդ է, բայց պատգամավորին թույլ չեն տալիս տեսակցել». Փաշինյան

10:40, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
«Ընտրողը զանգում է պատգամավորին, ասում՝ ամուսնուս եղունգները ՔԿՀ-ում քաշել են: Աբսուրդ է, բայց պատգամավորին թույլ չեն տալիս տեսակցել». Փաշինյան
     ԱԺ այսօրվա նիստի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրենց հեղինակած «Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին» օրինագիծը, որը գլխադասային հանձնաժողովի կողմից արաժանացել էր բացասական եզրակացության: «Մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ պատգամավորներն, առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի ու ելքի իրավունք ունեն ՔԿՀ-ներ: Ինչ է տեղի ունենում կիրառական պրակտիկայում: Շատ հաճախ այս իրավունքը սահմանափակվում է, երբ քննիչի կողմից դրված է տեսակցությունների սահմանափակման որոշում, այսինքն՝ օրենքի դրույթի կիրառական նշանակությունը չի իրականացվում: Օրինակ, ընտրողը զանգում է պատգամավորին, ասում՝ ամուսինս ՔԿՀ-ում է ու տեղեկություններ ունեմ, որ եղունգները քաշել են: Պատգամավորը գնում է ՔԿՀ, ասում է՝ եկել եմ ահազանգի հետևից և ուզում եմ տեսնել՝ կալանավորվածի մատները տե՞ղն են, թե՞ չէ: ՔԿՀ-ն արգելում է՝ նշելով, որ քննիչն արգելել է տեսակցությունը: Մենք ասում ենք՝ ուզում ենք տեսնել ի վերջո խոշտանգե՞լ են, թե՞ ոչ, մատները կտրա՞ծ են, թե՞ ոչ, կենդա՞նի է, թե՞ ոչ: Արգելքն աբսուրդ է ու պետք է վերացնել»,- նշեց պատգամավորը: «Կիմաստազրկվի քննիչի կողմից սահմանափակումներ դնելու ինստիտուտն ու նախաքննության գաղտինության ապահովումն՝ ով ուզում է լինի»,- արձագանքեց հանրապետական պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը:
     Ձայների 35 կողմ, 51 դեմ հարաբերակցությամբ նախագիծը չընդգրկվեց 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգում:
2912 | 0
Facebook