Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Ռուսաստանին է հանձնել Սան Ֆրանցիսկոյի հյուպատոսության արխիվը

11:10, երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն Ռուսաստանին է հանձնել Սան Ֆրանցիսկոյի հյուպատոսության արխիվը
     ԱՄՆ-ի իշխանությունները, խախտելով միջազգային նորմերը, Վաշինգթոնում ռուսական դեսպանատանն են հանձնել Սան Ֆրանցիսկոյում իրենց կողմից փակված արխիվը՝ թույլ չտալով դա անել դիվանագետներին:
     Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական առաքելության Facebook-ի էջում: Դեսպանատանը նշել են, որ Վաշինգթոնն այդպես էլ չի թույլատրել դիվանագետներին արխիվը դուրս բերելու համար մուտք գործել Սան Ֆրանցիսկոյի գլխավոր հյուպատոսություն:
     Դրա փոխարեն նրանք ինքնուրույն փաթեթավորել և դուրս են բերել արխիվը: Ինչպես նշել են դիվանագիտական առաքելությունում, հյուպատոսական արխիվներն ու փաստաթղթերն «անձեռնմխելի են ցանկացած պահի և անկախ իրենց ծագման վայրից», այդ իսկ պատճառով ամերիկյան կողմը «կոպիտ կերպով խախտել է դիվանագիտական կապերի մասին Վիեննայի կոնվենցիան»:
4032 | 0
Facebook