Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանին մեղադրել են հետամնաց ռազմական տեխնիկա ունենալու համար

18:15, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանին մեղադրել են հետամնաց ռազմական տեխնիկա ունենալու համար
     Հնդկաստանը կարող է հրաժարվել Ռուսաստանի հետ 5-րդ սերնդի նոր կործանիչների ստեղծման հարցում համագործակցությունից, հաղորդում է Defense News-ը:
     Հնդկական կողմը նշում է, որ դրա պատճառ է դարձել այն, որ ռուսական ռազմական տեխնոլոգիաները հնացած են և չեն կարող մրցակցել ամերիկյան F-35 կործանիչների հետ:
     Պարբերականը հղում է կատարում Հնդկաստանի զինված ուժերի հրամանատարության զեկույցին, որում ասվում է, որ 5-րդ սերնդի ռուսական Սու-57 ինքնաթիռը գաղտնիության բավարար մակարդակ չունի:
     Դրա հիման վրա երկրի իշխանություններին առաջարկվել է դուրս գալ ռուս-հնդկական FGFA համատեղ ծրագրից: Defense News-ը նշում է, որ ռուսական կողմից մեկնաբանություն չի ստացել:
6478 | 0
Facebook