Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հակառուսական պատժամիջոցներից առավել շատ տուժել են Գերմանիան և Լեհաստանը

16:35, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Հակառուսական պատժամիջոցներից առավել շատ տուժել են Գերմանիան և Լեհաստանը

ԵՄ անդամ երկրներից Գերմանիան և Լեհաստանն ամենալուրջ կորուստներն են կրել հակառուսական պատժամիջոցների հետևանքով: Այդ են վկայում Տնտեսական հետազոտությունների ավստրիական ինստիտուտի տվյալները:
     Պատժամիջոցների ավելի քան 3 տարվա պատերազմի արդյունքում Գերմանիան 11 միլիարդ դոլար է կորցրել, իսկ Լեհաստանը կորցրել է իր եկամտի կեսը՝ սեփական արտադրանքը Ռուսաստանում վաճառելու արգելիքից հետո: Եթե 2013-ին դեպի Ռուսաստան լեհական արտահանման ծավալները կազմել են 8.3 միլիարդ դոլար, ապա 2016-ի ցուցանիշներով այդ թիվը հասել է 3.9 միլիարդ դոլարի, և անկումը դեռ շարունակվում է: Իսկ ՄԱԿ-ի տվյալներով՝ հակառուսական պատժամիջոցներից Եվրոմիությունն արդեն իսկ 100 միլիարդ դոլար է կորցրել:

5520 | 0
Facebook