Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին հայտնել է, թե երբ կավարտվեն Ռադայի դիմաց ցույցերը

16:10, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին հայտնել է, թե երբ կավարտվեն Ռադայի դիմաց ցույցերը

Գերագույն ռադայի շենքի դիմաց ցույցերը կշարունակվեն մինչև նոյեմբերի 7-ը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, հաղորդում է newsone.ua-ն: Նրա խոսքով՝ հաջորդ 2 շաբաթվա ընթացքում Սահմանադրության հրապարակում սեմինարներ, քննարկումներ կանցկացվեն:
     «Հաջորդ շաբաթների ընթացքում մենք պետք է վերակառուցենք այդ հարապարակը և դարձնենք հանգիստ, հզոր, անվտանգ վայր»,- նշել է Սաակաշվիլին:
     Բացի այդ, նա հայտարարել է ուկրաինական մի շարք քաղաքներ այցելելու մտադրության մասին, որպեսզի բոլորին հասցնի իր տեսլականն այն մասին, թե ինչ է կատարվում երկրում և իրավիճակի բարելավման առաջարկներ անի:
     Ռադայի շենքի դիմաց ցույցերն սկսվել են հոկտեմբերի 17-ին: Ցույցի մասնակիցները պահանջում են ընդունել պատգամավորական անձեռնմխելիության չեղարկման մասին օրենքը, հակակոռուպցիոն դատարան ստեղծել և փոփոխել ընտրական օրենսդրությունը:

5124 | 0
Facebook