Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախագահների հանդիպումից հետո սահմանին ունեցած զոհի մասին հարցին Վիգեն Սարգսյանը պատասխան չուներ

15:50, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Նախագահների հանդիպումից հետո սահմանին ունեցած զոհի մասին հարցին Վիգեն Սարգսյանը պատասխան չուներ
     ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողները փորձել են մեկնաբանություններ ստանալ Վիգեն Սարգսյանից: Լրագրողների հարցերը մասնավորապես վերաբերում էին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո սահմանին ունեցած զոհին ու շփման գծում երեկվա լարվածությանը: Խուսափելով պատասխանից՝ նախարարը միայն նշել է հետևյալը. «Դիմեք լրատվական ծառայությանը... բա ուզում եք էդ մարդիկ անգործ մնա՞ն: Մենք ունենք լրատվական ծառայություն, որը կքննարկի ձեր հարցերն ու կպատասխանի»:
3872 | 7
Facebook