Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վթարից մահացած զինծառայողն արձակուրդ էր եկել պապի հուղարկավորությանը մասնակցելու համար

15:25, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Վթարից մահացած զինծառայողն արձակուրդ էր եկել պապի հուղարկավորությանը մասնակցելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու
     19-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի հանգամանքները։
     Նախնական տվյալներով՝ 23.10.2017թ.՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր
     ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սամվելի Խանամիրյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան
     Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի «Գռավ» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց
     դեպի ձախ և շուրջ 27 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով վերջինս և ուղևոր Տիգրան Սամվելի Սարգսյանը
     ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ ժամը 12:00-ին
     Գ. Խանամիրյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
     Տ. Սարգսյանի մոտ ախտորոշվել է ձախ ձեռքի դաստակի կոտրվածք՝ տեղաշարժով:
     Վթարի ժամանակ ժամկետային զինծառայող Գ. Խանամիրյանը գտնվել է արձակուրդում՝ այսօր պապի
     հուղարկավորությանը մասնակցելու համար:

8106 | 0
Facebook