Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի փոքրիկ երգիչները ելույթ ունեցան Իսրայելում

20:10, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Հայաստանի փոքրիկ երգիչները ելույթ ունեցան Իսրայելում

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն օրերս է վերադարձել Իսրայելից, որտեղ մասնակցեց խմբերգային արվեստի «Աբու-Գոշ» փառատոնին։ Երգչախումբը համերգներով հանդես եկավ նաև Իսրայելի մի շարք քաղաքներում՝ Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր, Աբու-Գոշ։
     Մշակույթի նախարարության փոխանցմամբ` համերգային շրջագայության հրավերը Տիգրան Հեքեքյանն ստացել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության, Իսրայելի երգչախմբային ֆեդերացիայի «Աբու-Գոշ» միջազգային փառատոնի և «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի լավ բարեկամ, իսրայելական հայտնի «Էֆրոնի» երգչախմբի հիմնադիր Մայա Շավիթից։
     Մայա Շավիթը դեռևս տարիներ առաջ դարձավ այս խմբի ընկերն ու երկրպագուն. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին Տիգրան Հեքեքյանի հրավերով նա Հայաստանում աշխատեց և մի շարք ելույթներ ունեցավ «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի հետ։ Այդ ժամանակներից նա «փոքրիկ երգիչներին» անվանում է «երգչախումբ՝ այլ մոլորակից» և փորձում էր հնարավորություն ստեղծել, որպեսզի Իսրայելի երաժշտասեր հասարակությունն ու արվեստի ներկայացուցիչները ևս կարողանան առնչվել, իր խոսքով՝ «խմբերգային արվեստի հայկական ֆենոմենի» հետ։ Եվ ահա, այդ երազանքն այսօր իրականություն դարձավ։
     Իսրայելում համերգային շրջագայությանը «Հայաստանի Փոքրիկ Երգիչների» կատարմամբ հնչած դասական, հայ և արտասահմանյան հոգևոր, ժամանակակից, ջազային, հրեական ստեղծագործությունների կատարումները բուռն, հոտնկայս ծափերով դիմավորեցին իսրայելական ամենատարբեր դահլիճներում և տաճարներում։

Հայաստանի փոքրիկ երգիչները ելույթ ունեցան Իսրայելում
Հայաստանի փոքրիկ երգիչները ելույթ ունեցան Իսրայելում
Հայաստանի փոքրիկ երգիչները ելույթ ունեցան Իսրայելում
Հայաստանի փոքրիկ երգիչները ելույթ ունեցան Իսրայելում
3115 | 0
Facebook