Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի Ալ Քարյաթայն քաղաքում ծայրահեղականները 116 մարդու են սպանել

14:55, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Սիրիայի Ալ Քարյաթայն քաղաքում ծայրահեղականները 116 մարդու են սպանել
     ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները 116 մարդու են սպանել Սիրիայի կենտրոնական Ալ Քարյաթայն քաղաքը լքելուց առաջ, հաղորդում է svoboda.org-ը:
     Լոնդոնում գտնվող Մարդու իրավունքների պաշտպանության հարցով կենտրոնը հայտնել է, որ 20 օրվա ընթացքում ծայրահեղականներն առնվազն 116 մարդու են սպանել՝ նրանց մեղադրելով Ասադի ռեժիմի ուժերի հետ համագործակցության համար:
     Հաղորդվում է, որ սպանվածների մարմինները հայտնաբերվել են քաղաքի վերահսկողությունը վերադարձնելուց հետո: Նրանց գնդակահարել կամ դանակահարել են:
     Վերջին երկու տարում ԴԱԻՇ-ը կորցնում է իր դիրքերը ինչպես Սիրիայում, այնպես էլ՝ Իրաքում:
8588 | 0
Facebook