Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անհայտ անձը դանակով հարձակվել է Эхо Москвы ռադիոկայանի հաղորդավարուհու վրա

14:35, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Անհայտ անձը դանակով հարձակվել է Эхо Москвы ռադիոկայանի հաղորդավարուհու վրա

Այսօր դանակով զինված տղամարդը ներխուժել է Эхо Москвы ռադիոկայանի՝ Մոսկվայի Նոր Արբատ փողոցում գտնվող գրասենյակ: Հարձակման արդյունքում վիրավորվել է ռադիոկայանի հաղորդավարուհի Տատյանա Ֆելգենգաուերը: Նա վիրավորում է ստացել կոկորդի շրջանում: Հաղորդավարուհուն տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
     Ռադիոկայանի անվտանգության աշխատակիցները բռնել են տղամարդուն ու հանձնել ոստիկաններին: Հանցագործության պատճառները պարզվում են:

Աղբյուրը` tass.ru
6647 | 0
Facebook