Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նա այնքան համեստ էր. նրա պահվածքն արդեն մեծ խորհուրդ էր մեզ համար». Կապանում բացվել է Գալյա Նովենցի հուշատախտակը

15:05, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
«Նա այնքան համեստ էր. նրա պահվածքն արդեն մեծ խորհուրդ էր մեզ համար». Կապանում բացվել է Գալյա Նովենցի հուշատախտակը

Կապանում բացվել է հայ կինոյի պատմության մեջ իր ուրույն տեղն զբաղեցրած, տաղանդավոր դերասանուհի Գալյա Նովենցի հուշաքարը: Հուշաքարը տեղադրվել է այն տան պատին, որտեղ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում աշխատելու տարիներին ապրել են ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը և ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցը:
     «Շատ կարևոր ու հուզիչ պահ էր մեր ընտանիքի համար, բոլորիս համար, բայց կուզեմ հատուկ իմ շնորհակալությունն ու հիացմունքը հայտնել Կապանի քաղաքապետին: Նրա նախաձեռնությունն էր, և պատահական չէր, որ նա շեշտեց, որ սա մեզ համար չէր արվում, այլ` կապանցիների: Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասվեց: Ես ուղղակի հիացած եմ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գալյա Նովենցի թոռնուհին` դերասանուհի Մարիամ Ղազանչյանը: Նա նշեց, որ տատիկի հետ կապված հուշերն անվերջանալի են. «Այս պահին աչքիս առաջ եկավ, որ նրա ձեռքը բռնած գնում էի թատրոն` փորձերի` մեկ Սունդուկյան թատրոն, մեկ Համազգային, հետո` Պարոնյան թատրոն»: Մարիամի խոսքով` նա այնքան համեստ էր, որ անգամ խորհուրդներն էին շատ զուսպ: Նրա պահվածքն արդեն մեծ խորհուրդ էր մեզ համար»,- անկեղծացավ դերասանուհին ու հավելեց, որ առհասարակ դժվար է Գալյա Նովենցի մասին ինչ-որ բան ասել:

«Նա այնքան համեստ էր. նրա պահվածքն արդեն մեծ խորհուրդ էր մեզ համար». Կապանում բացվել է Գալյա Նովենցի հուշատախտակը
«Նա այնքան համեստ էր. նրա պահվածքն արդեն մեծ խորհուրդ էր մեզ համար». Կապանում բացվել է Գալյա Նովենցի հուշատախտակը
4898 | 0
Facebook