Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոպինգ-սկանդալ՝ Չինաստանում. ավելի քան 10 հազար մարզիկ կասկածի տակ է

14:25, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Դոպինգ-սկանդալ՝ Չինաստանում. ավելի քան 10 հազար մարզիկ կասկածի տակ է

Չինաստանի օլիմպիական հավաքականի նախկին բժիշկ Սյուէ Ինսյանը հարցազրույց է տվել գերմանական հայտնի ARD ընկերությանը՝ նշելով, որ չին մարզիկների՝ 1980-ական և 1990-ական թվականների բոլոր մեդալները նվաճվել են դոպինգի օգնությամբ։

«Այն ժամանակ չին մարզիկները դոպինգ էին օգտագործում։ Մեդալները, որ նվաճել են այդ տարիներին, կեղտոտ են և պետք է վերադարձնել դրանք։ Խոսքը գնում է ավելի քան 10 հազար մարզիկի մասին։ Չինաստանում հավատում էին միայն դոպինգին։ Մարզիկները դոպինգ են ընդունել 11 տարեկանից։ Միայն դոպինգ ընդունող մարզիկներին էին թույլ տալիս պաշտպանել երկրի պատիվը։ Բոլորն, ովքեր հանդես էին գալիս դոպինգի դեմ, հիմա բանտում են։ Ով հրաժարվում էր դոպինգ ընդունել, միանգամից վտարվում էր թիմից։ Պեկին-2008-ից առաջ ինձ զգուշացրել էին չխոսել դոպինգի մասին, բայց ես չկարողացա լռել։ Ինձ հետևում էին, իմ որդիները կորցրեցին աշխատանքը»,- նշել է 79-ամյա Ինսյանն, ով հիմա ընտանիքի հետ բնակվում է Գերմանիայում, որից երկու տարի առաջ քաղաքացիական ապաստան է խնդրել։

Հարցազրույցի՝ եթեր հեռարձակվելուց հետո WADA-ն հետաքննություն է սկսել։

2995 | 0
Facebook