Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչու Ֆիզկուլտ ինստիտուտը կարող է ունենալ տարկետում, իսկ ամբողջ Ամերիկյան համալսարանում՝ ընդամենը 10 հոգի». Վիգեն Սարգսյան

15:15, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
«Ինչու Ֆիզկուլտ ինստիտուտը կարող է ունենալ տարկետում, իսկ ամբողջ Ամերիկյան համալսարանում՝ ընդամենը 10 հոգի». Վիգեն Սարգսյան
     Տարկետման իրավունքի թեման այսօր քննարկվել է նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ մինչ այդ հարցը մանրամասն քննարկվել է ոլորտի մասնագետների հետ և դրական եզրակացություն ստացել: «Իմ մոտեցումը սա է՝ կամ պետությունը որոշում է, որ ցանկացած քաղաքացի, ով որոշել է բարձրագույն կրթություն ստանալ, պետք է ունենա տարկետում մինչև ուսման ավարտը, և երկրորդ՝ որևէ մեկը տարկետում չի ստանում: Չեմ տեսնում պատճառ, որ, օրինակ Ֆիզկուլտ ինստիտուտն ընդունվողը կարող է ունենալ տարկետում, իսկ ամբողջ Ամերիկյան համալսարանը՝ սահմանափակ թվով՝ տարեկան ընդամենը 10 տեղ: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու նույն մասնագիտությամբ ու նույն ֆակուլտետում սովորող մի քաղաքացին պետք է ունենա հնարավորություն ավարտելու ուսումը և հետո կատարելու կամ չկատարելու պարտքը հայրենիքի նկատմամբ, մեկ ուրիշը պետք է 18 տարին լրանալուց զորակոչվի, որովհետև ընդունելության քննության ժամանակ հավաքել է իր դասընկերոջից կես միավոր ավելի, կամ պակաս»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
     Թեմային այսօր անդրադարձել է նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ով ևս նշել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերացումը կվերականգնի արդարության սկզբունքը բուհերում:
5612 | 13
Facebook