Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աջ ղեկով մեքենաների շահագործումը չի դադարեցվելու». Վահան Մարտիրոսյան

12:55, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
«Աջ ղեկով մեքենաների շահագործումը չի դադարեցվելու». Վահան Մարտիրոսյան

«Աջ ղեկով մեքենաների շահագործումը դադարեցնելու ոչ մի իրավական ակտ դեռ ստորագրված չէ, ոչ մի որոշում կայացված չէ, դա միայն քննարկումների փուլում է, կլինի այնպիսի որոշում, որ ոչ մեկի իրավունքները չեն ոտնահարվի և ոչ մեկն իրեն վատ չի զգա»,- «Հրապարակում» հեռուստածրագրի շրջանակում պատասխանելով լրագրողի հարցին, թե մոտ ապագայում հնարավո՞ր է աջ ղեկով մեքենաների շահագործումը դադարեցնելու որոշում կայացվի, ասել է ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
     Հաջորդ հարցին, թե, այնուամենայնիվ, եթե որոշվի տեղափոխել աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ղեկը, կառավարությունը պատրա՞ստ է փոխհատուցել այդ գործընթացը, պատասխանել է. «Այդտեղ փոխհատուցելու հարց չի լինելու: Չի արգելվելու մեքենաների շահագործումը: Աջ ղեկով մեքենաների վարորդները կարող են վստահ լինել, որ կշարունակեն վարել իրենց մեքենաները»:
     Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ հանրային տարբեր հարթակներում և հատկապես ավտովարորդների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների կողմից քննարկվում է աջակողմյան ղեկով ավտոմեքենաները ձախ կողմ տեղափոխելու պատկան մարմինների բարձրացրած հարցը:
     Փորձագետները մտահոգություն են հայտնել, որ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործման դադարեցումն, առավել ևս ղեկն աջից ձախ տեղափոխելը լուրջ խնդիրներ կարող է կառաջացնել:

«Աջ ղեկով մեքենաների շահագործումը չի դադարեցվելու». Վահան Մարտիրոսյան
3861 | 0
Facebook