Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երեխա ունեմ` ոʹչ տեսնում է, ոʹչ էլ մարմնական նորմալ վիճակում է, բայց խանդավառությամբ մասնակցում է». հաշմանդամություն ունեցող երեխաները` համերգին

15:55, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
«Երեխա ունեմ` ոʹչ տեսնում է, ոʹչ էլ մարմնական նորմալ վիճակում է, բայց խանդավառությամբ մասնակցում է». հաշմանդամություն ունեցող երեխաները` համերգին

Նոյեմբերի 6-ին կայանալիք համերգին կներկայանան նաև Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի սաները: Դպրոցի ուսուցչուհին` երգչուհի, երգահան Վարդուհի Խաչատրյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս միջոցառմանը հատուկ են նախապատրաստվում, քանի որ նույն օրը մեկ հարկի տակ միանգամից երկու առիթ են նշելու:
     «Մեծ միջոցառման ենք պատրաստվում, այդ օրը երկու տոն ենք նշելու՝ ԿԳ նախարարության Գեղարվեստական դաստիարակության մշակույթի մանկապատանեկան կենտրոնի 70-ամյակն, ինչպես նաև մեր երկարամյա տնօրեն, գեղարվեստական ղեկավար Սամվել Բալոյանի 70-ամյակը»,- ասաց Վարդուհին:
     Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայանալիք միջոցառմանը նրա` հաշմանդամություն ունեցող սաները կկատարեն Մուրադ Մշեցու ստեղծագործությունը: «Խումբը նոր է, ժամանակն էլ շատ կարճ, ցավոք, չհասցրեցինք մեր ծրագրում ընդգրկել նաև իմ հեղինակային երգերից»,- նշեց Վարդուհին ու հավելեց. «Սաներս անհամբերությամբ սպասում են, նախատեսված ժամաքանակից ավելի շատ ենք աշխատում, որպեսզի հասցնենք: Ես զարմացած եմ՝ երեխաները, լինելով 6-7 տարեկան և ունենալով խնդիրներ, այնքան ջերմությամբ են մասնակցում: Ունեմ երեխա, որ ոʹչ տեսնում է, ոʹչ էլ մարմնական նորմալ վիճակում է, բայց նա շատ մեծ խանդավառությամբ մասնակցում է, դեռ չեմ լսել, որ նրանք ասեն` հոգնել ենք: Եվ հատկապես շատ են սիրում հայրենասիրական երգեր»,- պատմեց մեր զրուցակիցը:
     Վարդուհու խոսքով` թեև ոչ ֆիզիկապես, բայց իրենց կատարած աշխատանքով` երգով ու ամբողջ հոգով կանգնած են հայ զինվորի կողքին:

3281 | 1
Facebook