Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մատնադրոշմների համակարգն այլևս բավարար չէ, ոստիկանությունն առաջարկում է իրականացնել ԴՆԹ բնութագրերի հաշվառումներ

11:55, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Մատնադրոշմների համակարգն այլևս բավարար չէ, ոստիկանությունն առաջարկում է իրականացնել ԴՆԹ բնութագրերի հաշվառումներ
     ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ բնութագրերի հաշվառումներ: «Մատնադրոշմների համակարգն այլևս բավարար չէ այդպիսի անձանց բացահայտման ու նույնակացման համար, քանի որ հասարակ ձեռնոց օգտագործելով կարող են մատնահետք չթողնել, իսկ դիակներից միշտ չէ, որ հանարվոր է լինում մատնահետք վերցնել»,- նշեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ հավելելով, որ այս դեպքում բարձրանում է կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված ու նույնականացված ԴՆԹ բնութագրերի նշանակությունը: «ԴՆԹ տվյալների ազգային պահոց ստեղծելու գործում ուշացել ենք, դրա համար պետք է միջոցներ ձեռնարկենք դաշտը կարգավորելու համար»:
     Նախագծի համաձայն՝ ոստիկանությանն իրավունք է վերահապվում հաշվառել մեղադրյալներից, դեպքի վայրից վեցված կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված ու նույնականացված ԴՆԹ բնութագրերը: Նրա խոսքով՝ ԴՆԹ բնութագրերը պետք է պահվեն 80 տարի, բացառությամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու մասին որոշում կայացվելու կամ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճվելու կամ արդարացման դատավճիռ կայացվելու դեպքերի, որոնց պարագայում ԴՆԹ բնութագիրը ենթակա է ոչնչացման` ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից այդ մասին տեղեկատվությունը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում: «Նախագծով սահմանված է, որ եթե դեպքի վայրից վերցված քրեական գործով չպարզված անձի ԴՆԹ բնութագիրը նույնացվում է քրեական գործի քննությամբ հետագայում պարզված և հանցագործության մեջ չմեղադրվող անձի հետ, ապա այդ մասին ոստիկանությունում տեղեկատվություն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում տվյալ ԴՆԹ բնութագիրը ոչնչացվում է»,- ասաց նա՝ հավելելով, որ բնութագրերը չեն կարող օգտագործվել վերը նշվածից բացի այլ նպատակներով:
     Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մտահոգություն հայտնեց՝ հաշվառում իրականացնելով առանց համապատասխան սուբյեկտի համաձայնության, կարող է խախտվել անձնի անձնական տվյալների պաշտպանության սահմանդրական իրավունքը:
     «Անձնական տվյալների վիճակը որևիցե կերպ չի վտանգվում, եթե այդպես մտածենք, կենսաչափական անձնագրերն ինքնին պարունակում են այդ վտանգները, բայց արդարացված են ու խոչընդոտ չեն հարուցում»,- Նահապետյանին պատասխանեց հարակից զեկուցող Ալիկ Սարգսյանը:
2666 | 0
Facebook