Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը դադարեցնում է Եվրոդատարանում իր մասնակցությունը

11:35, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանը դադարեցնում է Եվրոդատարանում իր մասնակցությունը

Ռուսաստանը քննարկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր մասնակցության սառեցման և կառույցում ներդրումների կրճատման հարցը: Այս մասին գրում է Известия-ն՝ հղում անելով Պետդումայի իր աղբյուրներին:
     Վերջնական որոշում կընդունվի հոկտեմբերի 27-ին՝ ՌԴ խորհրդարանի ստորին պալատում 2018թ. բյուջեի քննարկման ընթացքում:
     Լրատվականի աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ եթե Ռուսաստանը ՄԻԵԴ դատավորների ընտրության հարցում չվերականգնի իր ձայնի իրավունքն, ապա վերջնականապես կդադարեցնի վճարուներն ու կսառեցնի իր անդմակցությունը:
     ՄԻԵԴ-ում անդամակցության հնարավոր սառեցման մասին տեղեկատվությունը հաստատել է նաև ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովը:

4052 | 0
Facebook